ՆԱՏՕ-ի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ 2025 թվականի դեկտեմբերի 18-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռադմիլա Շեկերինսկան կայցելի Հայաստան։ Նա հանդիպումներ կունենա ՀՀ իշխանությունների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և ՆԱՏՕ-ի դաշնակից երկրների դեսպանների հետ։               
 

Նիկոլի և իր ոհմակից ոմանց պարագայում կարելի է ասել, որ ոչ թե նույնիսկ թուրքերը, այլ սատանայապաշտներն են հարձակվել հայերիս վրա. 5

Նիկոլի և իր ոհմակից ոմանց պարագայում կարելի է ասել, որ ոչ թե նույնիսկ թուրքերը, այլ սատանայապաշտներն են հարձակվել հայերիս վրա. 5
18.12.2025 | 10:55

Սկիզբը՝ այստեղ

Պետք է մեզ հետ խաչ ունենանք ու Նիկոլ հայադավին տեսնելիս առաջ մեկնենք, ինչպես կվարվեինք Սատանային հանդիպելու պարագայում

Այո՛, վերնագրում արտահայտված հետևությունից բացի, այլ հետևություն չենք կարող կատարել, երբ Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ հայադավը և իր ոհմակը (չարախումբը), չնայած սթափության կոչերին ու կանգ առնելու պահանջներին, այդպես էլ կանգ չառան ու շարունակեցին Ամենայն հայոց կաթողիկոսի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ իրենց լկտի ու հրեշավոր պատերազմը՝ ներշնչված հենց Սատանայից:

Նիկոլը և իր ոհմակը կույր ու խուլ ձևանալով, չտեսնելու տալով, այսինքն՝ տեսնելով, բայց արհամարհելով, իրենց այդ յուրօրինակ պատերազմը շարունակեցին նույնիսկ այն բանից հետո, երբ ներկայիս կացությունն առավել վտանգավոր և անկանխատեսելի վտանգներով հղի համարելով, Հայաստանի իշխանությանը (տողերիս հեղինակի գնահատմամբ՝ Հայաստանի իշխանությունը զավթածներին) ուղղված համապատասխան կոչով ու զգուշացմամբ հանդես եկավ Մեծի Տանն Կիլիկո Կաթողիկոս Արամ Ա-ն: Իսկ նրա զգուշացումը հետևյալն էր՝ անընդունելի և դատապարտելի քայլերը կարող են մեր եկեղեցին, ազգն ու Հայրենիքը առաջնորդել ինքնակործանումի: Բավարար չէ՞ր սթափվելու և կանգ առնելու համար…

Նիկոլը և իր ոհմակը կույր ու խուլ ձևանալով, չտեսնելու տալով, իրենց վերոնշյալ պատերազմը շարունակեցին նույնիսկ այն բանից հետո, երբ Եկեղեցու սպասավորների, Եկեղեցու նկատմամբ Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնողի և իր իշխանության հայտարարություններն ու գործողություններն անընդունելի համարելով, հանրային իշխանության ներկայացուցիչներին և, հատկապես, Նիկոլին հրապարակավ իրենց պահանջները ներկայացրեցին մինչև իսկ Նիկոլի սիրելի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, որոնք ժամանակին իրենց նշանակալի ավանդն ունեցան Նիկոլին և իր ոհմակին իշխանության բերելու գործում: Նիկոլը և իր ոհմակն ինչպես Արամ Ա-ին, քաղաքացիական հասարակությանն էլ արհամարհեցին:

Նիկոլ հայադավը և իր ոհմակն առաջնորդվում են հայերիս, մեր Եկեղեցու և քրիստոնեության դեմ իրենց չհայտարարված կամ հայտարարված (այս առումով գնահատականները կարող են տարբեր լինել) այն յուրօրինակ պատերազմի տրամաբանությամբ, որը բացառում է զղջում- նահանջը կամ նույնիսկ կանգ առնելը (ստատուս քվոն), անկախ նրանից, թե ովքեր և ինչ հեղինակություններ են խաղաղության կոչողները և պատերազմը դադարեցնել պահանջողները, և, հետևաբար, մենք էլ պետք է գիտակցենք, որ պատերազմում, ինչպես պատերազմում… Ճիշտ պահին հայերս, քրիստոնյաներս հակահայերի և քրիստոնյայի դիմակ հագած սատանայապաշտների նկատմամբ պետք է վարվենք ՄԵՐՁևՈՎ՝ առաջնորդվելով ինքնապաշտպանության սրբազան իրավունքով, որը ոչ ոք չի չեղարկել ու չի կարող չեղարկել, ինչպես նաև հիշելով Աստվածաշնչում գրվածը՝ ակն ընդ ական, ատամն ընդ ատաման:

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան

Դիտվել է՝ 491

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ